
Դատավոր Դավիթ Հարությունյանի անունից հերթական գանգատն է ներկայացվել ՄԻԵԴ

Փաստաբան Զորայր Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հաշվի առնելով հանրային հետաքրքրության բարձր աստիճանը, տեղեկացնում եմ, որ Դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական վարույթով ՀՀ ԲԴԽ կողմից կայացված չվերանայելու մասին որոշման կապակցությամբ ՄԻԵԴ է ներկայացվել հերթական գանգատը:
Գանգատով շարադրված փաստակազմով հիմնավորվել է Դատավոր Դավիթ Հարությունյանի` դատարանի մատչելիության, արդարացի և հրապարակային դատաքննության, անկախ ու անաչառ դատարանի կողմից գործի քննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտումները (երաշխավորված համապատասխանաբար` ՄԻԵԿ 6-րդ և 13-րդ հոդվածներով):
Հետագա զարգացումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»: