Բաժիններ՝

Խորվաթիայի կառավարությունը բոյկոտել է երկրի նախագահի երդմնակալության արարողությունը

Խորվաթիայի կառավարությունն ամբողջ կազմով բոյկոտել է երկրի վերընտրված նախագահ Զորան Միլանովիչի երդմնակալության արարողությունը: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Նշվում է, որ կառավարության ներկայացուցիչներն էական տարաձայնություններ ունեն նախագահ Միլանովիչի հետ, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով:

Զորան Միլանովիչը երդմնակալությունից հետո իր ելույթում նշել է, որ ցանկացած հակամարտություն միայն սոցիալական տարաձայնություններ է սերմանում։ Նա ընդգծել է, որ տրամադրված է երկխոսության՝ հավելելով, որ նման դիրքորոշումը որևէ կերպ չի վկայում երկրի միջազգային պարտավորություններին (այդ թվում՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում) դավաճանելու մասին։ Այդ կերպ նա, մասնավորապես, մեկնաբանել է ուկրաինացի զինվորների նախապատրաստությանը խորվաթ զինվորականների մասնակցության վերաբերյալ առաջարկությանն իր մերժումը:

Միլանովիչը Խորվաթիայի նախագահ էր վերընտրվել հունվարի 12-ին՝ ընտրությունների երկրորդ փուլում ստանալով ձայների 75%-ը։ Նրա հիմնական մրցակից Դրագան Պրիմորացը ստացել էր ձայների 25 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս