Բաքվի դատարանում շինծու մեղադրականներ կարդացին բոլոր նախկինների նկատմամբ, բացի Փաշինյանից ու նրան սատարող զինվորականներից. Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր Բաքվի դատարանում մեր հայրենակիցների շինծու դատավարության ընթացքում ընթերցվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որպես ադրբեջանցիների նկատմամբ վերջին տասնամյակներում կատարված բազմաթիվ «հանցագործությունների» կազմակերպիչներ են ներկայացվել Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Սամվել Բաբայանը, Վիտալի Բալասանյանը, Սեյրան Օհանյանը, Արշավիր Ղարամյանը, և ուրիշներ։ Այդ ցանկում չկա 44-օրյա պատերազմում ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարի կեղծ դերը ստանձնած Նիկոլ Փաշինյանը կամ նրան հարող որևէ զինվորական, իսկ պատճառը բոլորիդ համար պարզ է, թշնամին նրանց դեռ մեդալներ է բաժանելու մատուցած ծառայությունների համար…»։

Տեսանյութեր

Լրահոս