![](/banners/BeFunky-design.jpg)
Էրդողանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/21559006-0-0-862-486-1540x_.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և օրակարգային հարցեր։ Էրդողանը ընդգծել է, թե Անկարան շարունակում է ջանքեր գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար:
Նա նշել է, որ Անկարան ակտիվորեն համագործակցում է պատերազմող կողմերի առաջնորդների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ձգտելով հակամարտության դիվանագիտական լուծմանը: