![](/banners/BeFunky-design.jpg)
Ուկրաինայի հարցով առաջիկա բանակցություններում Եվրամիության դերը բացառված է. ՌԴ ԱԳՆ
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/1126276.jpg)
Եվրամիության դերն ու մասնակցությունը Ուկրաինայի վերաբերյալ առաջիկա հնարավոր բանակցություններում բացառված է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն։
«Այսօր, չգիտես ինչու, ԵՄ երկրները և եվրոպացիները բանակցությունների սեղանի շուրջ տեղ են պահանջում ուկրաինական հակամարտությունը լուծելու համար, դա ուղղակի ապշեցուցիչ է, քանի որ նրանք երկար տարիներ սեղանի շուրջ են եղել»,-ըստ РИА Новости-ի՝ նշել է Գրուշկոն:
Ըստ նրա՝ «եվրոպական քաղաքականության ամբողջ իմաստն այն էր, որ թույլ չտալ հակամարտությունն ավարտվի քաղաքական և դիվանագիտական միջոցների կիրառմամբ, այլ շարունակել այն մինչև Ռուսաստանի նկատմամբ լիակատար հաղթանակը»։
«Դա բացառում է Եվրամիության և եվրոպական երկրների որևէ դերակատարում գալիք բանակցություններում, մենք հուսով ենք, որ դրանք տեղի կունենան Ուկրաինայի տարածքում և դրա շուրջ հակամարտությունը կարգավորելու հարցում»,- հավելել է Գրուշկոն։
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահներ տեղակայելու գաղափարին։ «Եվ մենք բազմիցս խոսել ենք դրա մասին։ «Անկախ նրանից, թե ինչ դիմակի տակ են նրանք, սա քայլ է դեպի լարվածության սրացում, այլ ոչ թե լարվածության թուլացում», -նշել է Գրուշկոն:
Նա հայտարարել է նաև, որ եթե եվրոպական երկրները ուզում են օգնել լուծել ուկրաինական հակամարտությունը, պետք է դադարեցնեն Կիևին ռազմական աջակցություն ցուցաբերելը։