![](/banners/BeFunky-design.jpg)
Փետրվարի 20-21-ին Երևանում սպասվում է շատ ուժեղ ձյուն, լեռնային մարզերում՝ բուք․ Սուրենյան
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/dzyun.jpg)
Փետրվարի 20-21-ին Երևանում սպասվում է շատ ուժեղ ձյուն, լեռնային մարզերում՝ բուք։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը․
«Փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և΄ գիշերը, և΄ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով»։