![](/banners/BeFunky-design.jpg)
Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի և Թուրքիայի մոտեցումները համընկնում են. Էրդողան
![](https://168.am/wp-content/uploads/2023/10/642faf0162240.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դիվանագիտական նախաձեռնությունը համընկնում է վերջին երեք տարիների ընթացքում այդ երկրի նկատմամբ պաշտոնական Անկարայի քաղաքականությանը: Այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Պարոն Թրամփը նախաձեռնել է բանակցային գործընթացը: Այս մոտեցումը համահունչ է վերջին երեք տարիներին Թուրքիայի վարած քաղաքականությանը: Ստամբուլում կայացած բանակցությունները մեկնակետ էին այն կետերի համար, որոնք առավել մոտ են կողմերի միջև համաձայնության կայացման առումով»,- նշել է Էրդողանը:
Վլադիմիր Զելենսկին Անկարա է ժամանել երկուշաբթի երեկոյան։ Ավելի վաղ նա լրագրողներին հայտնել էր, որ մտադիր է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք կարող է տրամադրել նաև Թուրքիան։