Հեշտ չի լինի դադարեցնել նման հակամարտությունը․ Ռուբիոն՝ ռուս-ամերիկյան բանակցությունների մասին

Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղ բանակցությունների մեկնարկից առաջ երկար ճանապարհ կա անցնելու։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն CBS News-ին տված հարցազրույցում։

«Մենք պատրաստ ենք այս հարցում հետևել նախագահի օրինակին և սկսել ուղիներ որոնել, եթե այդ հնարավորությունները հայտնվեն՝ սկսելու խաղաղության հասնելու գործընթացը։ Խաղաղության հասնելու գործընթացը մեկ հանդիպման խնդիր չէ. այս պատերազմն արդեն որոշ ժամանակ է՝ շարունակվում է։ Դժվար էր, բարդ, արյունոտ, թանկ: Այնպես որ, հեշտ չի լինի դադարեցնել նման հակամարտությունը, և կան նաև այլ կողմեր, որոնք ունեն իրենց կարծիքն այս հարցում», – ասել է Ռուբիոն։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Էր Ռիադում կսկսվեն ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման վերաբերյալ ռուս-ամերիկյան բանակցությունները։

Տեսանյութեր

Լրահոս