![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ն Ռուսաստանում իր դեսպանին հետ է կանչում
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-61d2Haazkx.jpg)
Ռուսաստանյան վերլուծական-փորձագիտական շրջանակներից 168.am-ը տեղեկացավ, որ ԱՄՆ-ն Ռուսաստանում իր դեսպանին` Լին Թրեյսիին հետ է կանչում:
Հիշեցնենք, որ 2023 թվականից Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան էր նշանակվել Լին Թրեյսին։
Թրեյսին Ռուսաստանում ԱՄՆ-ի առաջին կին դեսպանն էր։ Դիվանագետը գիտի ռուսերեն և 2014-ից մինչև 2017 թթ.-ին արդեն զբաղեցրել է Մոսկվայում ամերիկյան դեսպանատան խորհրդական-պատվիրակի պաշտոնը։
2019 թվականից նա Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանն էր, իսկ Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը Ջոն Սալիվանն էր:
Հայաստանում պաշտոնավարման ընթացքում Լին Թրեյսիի ուշադրության կենտրոնում հասարակական կազմակերպություններն էին` քաղհասարակություն կոչվածը:
Հիշեցնենք, որ 2024թ. մարտին Ռուսաստանի Դաշնությունում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Լին Թրեյսիին մի քանի անգամ պաշտոնական նոտա էր տրվել ՌԴ ԱԳՆ կողմից, դրան զուգահեռ ԱՄՆ տարբեր հասարակական կազմակերպություններ ճանաչվել էին անցանկալի։ Դեսպանից պահանջել էին դադարեցնել «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդը», «Մշակութային հեռանկարները» և «Միջազգային կրթության ինստիտուտը» և այլ ՀԿ-ների գործուեությունը Ռուսաստանում` նշելով, որ այդ ՀԿ-ները ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացնում են «հակառուսական ծրագրեր և նախագծեր», ինչպես նաև հավաքագրում են «գործակալներ»։