Բաժիններ՝

Ինչպես են փոխվել բնակարանների գները Երևանում 2024 թվականին․ պաշտոնական տվյալներ

Անշարժ գույքը թանկացել է Երևանի բոլոր վարչական համայնքներում։ Այս մասին գրում է ՍպուտնիկԱրմենիան՝ վկայակոչելով Հայաստանի կադաստրի կոմիտեի վիճակագրական տվյալները։ Այսպիսով՝

Երևանի կենտրոնում բնակարանների գները 2024 թվականին (2023 թվականի դեկտեմբերի համեմատ) աճել են 1%-ով՝ 1 քմ-ի դիմաց կազմելով 909,1 հազար դրամ։

Ամենաբարձրը, բնականաբար, Երևանի կենտրոնում գտնվող անշարժ գույքի գներն են, ընդ որում` քաղաքի մյուս հատվածների համեմատ 5-6 %-ով. գներն աճել են նաև Նոր Նորք, Դավթաշեն, Ավան, Քանաքեռ-Զեյթուն համայնքներում (հիմնականում՝ բազմաթիվ նորակառույցներում)։

Երևանի կենտրոնում 1 սենյականոցի գույքահարկը կհասնի 200-250 հազարի. թանկացումներ-2025

Մայրաքաղաքի մյուս համայնքները նույնպես հետ չեն մնում (աճը՝ 3-4%), և, հաշվի առնելով աճող պահանջարկը` այդ հատվածներում ակտիվ շինարարություն է ընթանում. կառուցապատողները որոշել են հնարավորինս շատ շենքեր կառուցել, որպեսզի նորակառույց բնակարաններն ընկնեն հարկային արտոնությունների տակ (2025 թվականից նորակառույցներում հիփոթեքով բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձը Երևանում դադարել է գործել 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կառուցված բնակարանների համար)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031