Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներ՝ Գարո Փայլանին, Յուջին Ռումերին և Թոմաս դե Վաալին:
Եթե մինչ այս պահը հայ հասարակության մեջ բարձրացող բողոքի ալիքները հիմնականում կապված էին երկրի անվտանգային խնդիրների հետ, ապա այժմ ՀՀ շարքային յուրաքանչյուր քաղաքացի նաև ստիպված է իր «երախտիքի անկեղծ խոսքը» հղել կառավարությանը՝ իր գրպանը մտնելու ու իրենից ավելի շատ գումար պոկելու համար։ Դա կատարվում է տարաբնույթ մեխանիզմներով, սակայն դրանք բոլորն էլ իշխանությունը մատուցում է «բարեփոխումներ» կոչվող սոուսի տակ։
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Բրյուսելը գազ գնելու և տեղափոխելու համար 30 միլիոն եվրո կտրամադրի Մոլդովային:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:48-ին մարվել՝ 14:12-ին:
Դեռ 1921 թվականին Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կողմից ապրիլի 24-ը սահմանվել է Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի օր։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Մայր աթոռը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մտքին, թե պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը, և ինչպես է 1950 թվականից այն հայտնվել մեր օրակարգում։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:
Եվրոպական միությունը որոշել է դադարեցնել Վրաստանի հետ վիզային դյուրացման պայմանագրի որոշ դրույթներ։ Այս որոշումը հիմնականում կազդի Վրաստանի պաշտոնական պատվիրակությունների անդամների վրա, որոնք մասնակցում են միջկառավարական կազմակերպությունների կողմից ԵՄ երկրներում անցկացվող պաշտոնական հանդիպումների և այլ միջոցառումների, Վրաստանի ազգային և տարածաշրջանային կառավարությունների և խորհրդարանների, ինչպես նաև Վրաստանի Սահմանադրական դատարանի և Գերագույն դատարանի անդամների, այդ թվում՝ դիվանագիտական անձնագրեր ունեցողների վրա։
«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը պահպանել է Հայաստանի կայուն վարկանիշը՝ նվազեցնելով ՀՆԱ-ի աճի կանխատեսումը։
Մինչ Փաշինյանն իր հայտարարություններով շարունակում է փոթորկել հայաստանյան ներքաղաքական կյանքը, զարմացնելով մինչև անգամ ՀՀ միջազգային գործընկերներին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ շարունակում է իր հայտարարություններով փոթորկել թե ՀՀ ներքաղաքական կյանքը, թե հայաստանյան համացանցը՝ ցնցելով հայ-բելառուսական առանց այն էլ խոցելի հարաբերությունները։
Թուրքիան դիվանագիտական ջանքեր է գործադրում Եվրամիության հետ էներգետիկ բանակցությունները վերսկսելու համար՝ ակնկալելով բնական գազի հիմնական մատակարար դառնալու հեռանկարն այն բանից հետո, երբ նախորդ բանակցությունները Կիպրոսի հետ լարվածության պատճառով խափանվեցին:
Հունվարի 24-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Շիրազի փողոցում գործող անհատ ձեռնարկատիրության տարածքում 43-ամյա տղամարդը զբաղվում է կեղծ օղիների շշալցմամբ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
2024թվականին սահմանազատման անվան տակ Կիրանցից հողերի հանձնումից հետո գյուղում դժվարացել է հողերի մշակությունը։ 2024 թվականին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան, այժմ, ընդհանուր առմամբ, տարբեր տեղերում ընդհանուր մոտ 7 հեկտար աշնանացան ցորեն ու գարի է ցանվել։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ Հնդկաստանի Ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ:
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Հիքմեթ Միրզոևը ժամանել է թուրք-սիրիական սահման, հանդիպել թուրքական բանակի հատուկ ուժերի հրամանատարության հետ: Այս մասին փոխանցում է Turan-ը:
Հունվարի 20-ին 168.am-ը Բաքվում պահվող Արցախի նախկին նախագահի ցուցմունքի համատեքստում անդրադարձել էր Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի՝ «Գյանջայի դեպքերին» առնչվող պատասխանատվության չափին՝ ի՞նչ է զեկուցվել Փաշինյանին «Գյանջայի դեպքերի» մասին, ո՞վ է որոշում կայացրել:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարներին հաջողվել է պայմանավորվել հակառուսական պատժամիջոցների երկարաձգման շուրջ
Զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, բոլորը Սերբիայի քաղաքացիներ էին, բացառությամբ Հյուսիսային Մակեդոնիայի մեկ քաղաքացու։
Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկ»-ը հայկական ակումբների շրջանում գրանցել է ևս մեկ բացառիկ ցուցանիշ՝ հասնելով Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ:
Նախատեսված են երկկողմ հանդիպումներ, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
ԱՄՆ Կոնգրեսը լիովին պատրաստ է պատժամիջոցներ սահմանել և այլ միջոցներ ձեռնարկել այն երկրների դեմ, որոնք հրաժարվում են համագործակցել կամ կատարել ԱՄՆ-ից արտաքսված իրենց քաղաքացիներին ընդունելու պահանջները
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, արձագանքելով որոշմանը, հայտարարել է, որ սա շանտաժ է: Այս մասին գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
Գերմանիայում գնացքների մեքենավարները և օդանավակայանների անձնակազմը հաճախ են գործադուլ անում՝ ձգտելով հասնել աշխատանքային պայմանների բարելավման:
Գևորգյանը հուսով է, որ առաջիկայում այս առաջարկը կդառնա լայն քննարկման առարկա և կընդունվի՝ նպաստելով ինչպես բիզնեսի զարգացմանը, այնպես էլ սպառողների իրավունքների պաշտպանությանը։
Անուրանալի է հայ ժողովրդի հերոսական մասնակցությունը Լենինգրադի պաշտպանության տարիներին։ 1944թ-ի հունվարի 27-ը պատմական է Մեծ Հայրենական պատերազմի տարեգրության մեջ։
Դուք, որ արդեն ձեր տունը վաճառել, իրերը կապել ու եկել եք օդակայան, գոնե գիտե՞ք, որ կես ճանապարհին եք մնալու… Չէ, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կկատարի եվրոպական կամ ամերիկյան քաղաքներից մեկում, բայց դուք միշտ կմնաք Հայաստանի ու արտերկրի արանքում՝ մի կեսն այստեղ, մյուս կեսն այնտեղ:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության շրջանակում պարզվել է, որ տոմատի մածուկի շուկայում գործող 20-ից ավելի տնտեսվարողներից 13-ի մոտ հայտնաբերվել են խախտումներ։
ԱՊՀ-ում հույս ունեն, որ Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները կկարգավորվեն և Երևանը կվերադառնա կառույցի շրջանակներում լիարժեք համագործակցության։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է միավորման գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
Կիսագրագիտությամբ համեմված տգիտության հերթական դրսևորման ընթացքում, Փաշինյանը փորձում է կրկնել այն ինչ նախկինում ասել է, թե իբր մենք դրսից, «ինչ որ մեկի միջոցով ենք ընկալել» մեր պատմությունը։
Հունվարի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ի չափով մեծացնելու մտադրության մասին:
Մահացել է լրագրող, հեռուստամեկնաբան, ռադիոմեկնաբան Արմեն Դուլյանը։ Երեկ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Մայիսին նա կդառնար 72 տարեկան։