Բաժիններ՝

Տոմատի մածուկի շուկայում գործող 13 տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության շրջանակում պարզվել է, որ տոմատի մածուկի շուկայում գործող 20-ից ավելի տնտեսվարողներից 13-ի մոտ հայտնաբերվել են խախտումներ։

Ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ Նա նշեց, որ վարչարարության նպատակն էր գնահատել, թե արդյոք շուկայում վաճառվող մածուկը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։ 

«Ուսումնասիրել ենք, թե շաքարի, աղի կամ այլ նյութերի պարունակությունը համապատասխանո՞ւմ է սահմանված չափանիշներին։ Հաճախ սպառողները նախընտրում են լավ կարմիր գույնի, խիտ տոմատի մածուկ, ինչը նրանց մոտ ստեղծում է բարձր որակի տպավորություն։ Սակայն որոշ դեպքերում արտադրողները կարող են այլ մեխանիզմներով ավելացնել չոր նյութերի քանակը՝ խտությունը մեծացնելու համար»,- նշեց Գևորգյանը։ 

Նա շեշտեց, որ ներկայում մեծ ուշադրություն է դարձվում ոչ միայն արտադրանքի որակին և քանակին, այլ նաև սպառողին տրամադրվող տեղեկատվության ճշգրտությանը։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031