Բաժիններ՝

Բեռլինում գործադուլ են սկսել հասարակական տրանսպորտի աշխատողները

Բեռլինում սկսվել է Ver.di արհմիության մեկօրյա նախազգուշական գործադուլը, որի հետևանքով լրջորեն սահմանափակվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը։ Ժամանակավորապես դադարեցվել է մետրոպոլիտենի գնացքների, տրամվայների և ավտոբուսների մեծ մասի երթևեկությունը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Ver.di-ի բանակցողի խոսքով՝ աշխատակիցներն աշխատանքը դադարեցրել են հունվարի 27-ին ժամը 03:00-ից:Գործադուլը չի վերաբերել տարածաշրջանային գնացքներին և քաղաքամերձ բնակավայրերի էլեկտրագնացքներին:

Գործադուլի պատճառը Ver.di-ի և Berliner Verkehrsbetriebe-ի (BVG) միջև վեճն է աշխատավարձերի բարձրացման շուրջ։ Արհմիությունը 16 000 աշխատակցի համար պահանջում է 750 եվրոյի չափով ամսական հավելում։ Քանի որ ընկերությունը բանակցությունների առաջին փուլի ընթացքում կոնկրետ առաջարկություններ չի հրապարակել, Ver.di-ն մեղադրել է BVG-ին քաշքշուկների մեջ։

Berliner Verkehrsbetriebe-ում, ընդհանուր առմամբ, նպատակահարմար են համարում աշխատավարձի բարձրացումը, սակայն մերժել են արհմիության կոնկրետ պահանջները՝ որպես ֆինանսապես անիրատեսական:

Գերմանիայում գնացքների մեքենավարները և օդանավակայանների անձնակազմը հաճախ են գործադուլ անում՝ ձգտելով հասնել աշխատանքային պայմանների բարելավման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031