Բաժիններ՝

Բացահայտվել են սուրճ խմելու հիմնական հակացուցումները

Որոշ դեպքերում սուրճը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Ելենա Ուրազակովան։ Նա UfaTime.ru-ի հետ զրույցում նշել է այս ըմպելիքի հիմնական հակացուցումները։

Ուրազակովայի խոսքով՝ առաջին հերթին պետք է զգուշությամբ սուրճ խմել, եթե արյան բարձր ճնշում ունեք։

«Կոֆեինի՝ չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել արյան ճնշման բարձրացման, ինչը վտանգավոր է հիպերտոնիա ունեցող մարդկանց համար»,- ըստ shantnews-ի՝ բացատրել է բժիշկը։

Ըստ գաստրոէնտերոլոգի, այս ըմպելիքը խորհուրդ չի տրվում նաև անքնության դեպքում, քանի որ կոֆեինն օրգանիզմում մնում է սպառելուց հետո մինչև վեց ժամ և կարող է խանգարել քունը։ Ուրազակովան նաև առաջարկել է հրաժարվել սուրճից նրանց, ում մոտ այն ավելացնում է անհանգստությունն ու նյարդայնությունը։

Կարդացեք նաև

Այս ըմպելիքը հակացուցված է նաև խրոնիկ գաստրիտների, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի սրման ժամանակ, քանի որ այն բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը, ինչը հետաձգում է ապաքինման գործընթացը, զգուշացրել է բժիշկը։

 

Տեսանյութեր

Լրահոս