 
                        Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Գաբրիելիուս Լանդսբերգիսի աջակցությունը Հայաստանին
 
                                    Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Լիտվայի նախկին արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի աջակցությունը Հայաստանին:
«Հարգելի՛ բարեկամ, ժողովրդավարության իսկական ջատագով լինելը և ազատության համար պայքարելը վերջին երեք տարիների ընթացքում հեշտ գործ չի եղել: Դուք շատ բան եք արել, և ես անկեղծորեն գնահատում եմ Ձեր նվիրումն ու աջակցությունն իմ երկրին, ինչպես նաև այն, որ նպաստեցիք Հայաստան-Լիտվա կապերի ամրապնդմանը: Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն Ձեր հաջորդ ջանքերում և ակնկալում եմ շարունակել Ձեզ հետ համագործակցությունը ցանկացած այլ ձևաչափով»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        