Բաժիններ՝

Թբիլիսիի տոնածառի լույսերը կմիացվեն առանց միջոցառման

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, մայրաքաղաք Թբիլիսիում կմիացվեն ամանորյա լույսերը, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Կալաձեն տեղեկացրել է, որ մայրաքաղաքի գլխավոր տոնածառը կմիացվի առանց միջոցառման:

«Այս անգամ՝ այսօր երեկոյան, միացվելու են մայրաքաղաքի գլխավոր տոնածառի և քաղաքի մնացյալ տոնական լույսերը՝ առանց որևէ միջոցառման։ Ամանորը բոլորի սիրելի պետական ​​տոնն է, և ոչ ոքի թույլ չի տրվի խլել ուրախության ու երջանկության զգացումը մեր երեխաներից ու համաքաղաքացիներից։ Թբիլիսին լինելու է Ամանորի ամենագեղեցիկ քաղաքը»,- ասել է Կալաձեն։

Խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնողներին Կալաձեն անվանել է «ագրեսիվ խմբավորումներ՝ արմատական ​​ընդդիմության գլխավորությամբ». «Ամեն ինչ անում են, որ տոնական շունչը չմտնի մեր մայրաքաղաք։

Դեկտեմբերի 14-ի ժամը 19:00-ին նախատեսված էր միացնել տոնածառի լույսերն ու միջոցառում անցկացնել։ Այդ օրը, ինչպես նաև անցած 16 օրերի ընթացքում հանրահավաք  տեղի ունեցավ ընդդեմ «Վրացական երազանք»-ի։ Ցուցարարները բողոքում են նոյեմբերի 28-ին Իրակլի Կոբախիձեի հայտարարած որոշման դեմ, ըստ որի՝ «Վրացական երազանք»-ը մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չի ներառի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների սկսման հարցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս