Երկրորդ տարին անընդմեջ Կապանում տեղի է ունենում երաժշտական միջազգային փառատոն, որի արձագանքները սպասվածից ավելին են: Մասնագետներն այն համարում են կայացած երևույթ մեր մշակութային կյանքում, ինչը պատիվ և համբավ է բերում մեր երկրին ու նրա երաժշտասեր հանրությանը:
Հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պարգևատրեց մի խումբ հայագետների։ Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 19-ին նախագահի նստավայրում։
Ավարտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու ևս մեկ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Հայտնում են ՀՀ Քննչականկոմիտեից:
Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի զորակազմը զորավարժություններ է սկսել Ճապոնիայի ռազմաօդային ուժերի հետ։ Դրանք անցկացվում են Հոկայդո կղզու հյուսիսի Տիտոսե ռազմակայանի և Տոկիոյից 120 կմ հյուսիս-արևելք ընկած Հյակուրի ռազմակայանի շրջանում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Մեծ Բրիտանիայի գտնվող Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ այցելել է Լոնդոնի կենտրոնում տեղակայված ՀՀ դեսպանության նոր շենք:
Տնտեսական աճերի, տարբեր պատմական ռեկորդների մասին իշխանությունների հայտարարություններն այդպես էլ զգալի ու տեսանելի չեն դառնում Հայաստանի Հանրապետության հպարտ կամ ոչ հպարտ շատուշատ քաղաքացիների համար։
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը գտնում է, որ Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիան փաստացի անեքսիա է:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքը քննարկում է նախընտրական պայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներին, որոնք հուլիսի 26-ից օգոստոսի 12-ը Փարիզում կմասնակցեն ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին:
Սվերդլովսկի շրջանային դատարանը The Wall Street Journal-ի մոսկովյան բյուրոյի աշխատակից, ԱՄՆ քաղաքացի Էվան Գերշկովիչին դատապարտել է 16 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Այս մասին հաղորդել է Interfax-ի թղթակիցը:
Այս կադրը անցած գիշեր ֆիքսել են Չարենցավանում, այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Յուրյևկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Մատենադարանում մեկնարկած Հայագիտության միջազգային կոնգրեսի ժամանակ իր ելույթում հայտարարել է, թե Հայաստանն ու Եվրամիությունը բանակցում են գործընկերության նոր օրակարգի շուրջ․ կլինեն նոր ու կարևոր տարրեր, որոնք կօգնեն Հայաստանի անվտանգությանն ու ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցությանը, կնպաստեն երկրի դիմադրողականությանը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը ցավակցություն է հայտնել Եղվարդում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին։«Խորապես վշտացած եմ այսօր Կոտայքում ուսումնամարզական թռիչքի ժամանակ տեղի ունեցած ավիավթարի ողբերգական լուրից:
«Լոնդոնյան հրավերը Հայաստանի արևմտացման հերթական և տրամաբանական փուլն է, որովհետև, այնուամենայնիվ, ՀՀ արևմտացման ճարտարապետները հենց Լոնդոնում են, իսկ տարածաշրջանում այդ ծրագիրն իրականացնողը Թուրքիան է,- 168․am-ի հետ զրույցում Լոնդոնում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին անդրադառնալով՝ նշեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ հիշեցմամբ նաև,- ՀՀ ներկայիս իշխանություններն արևմտյան դրոշի տակ թաքնվելով՝ տանում են, ըստ էության, պրոթուրքական քաղաքականություն, իսկ Թուրքիան անգլիական «կրիատուրա» է։ Մեծ Բրիտանիայի հետաքրքրությունների «պրովոդնիկը» տարածաշրջանում միշտ էլ Թուրքիան է եղել»։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Գործնականում բոլորի համար նկատելի էր, որ Ջո Բայդենը նախագահի ընտրության երկրորդ ժամկետին հաղթելուց հետո ներկայացնելու էր հրաժարական՝ առողջական խնդիրներից ելնելով, և նախագահի պաշտոնը զբաղեցնելու էր փոխնախագահ Կամալա Հարիսը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անդրադարձել է Լոնդոնում եվրոպական քաղաքական համայքի գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպումներին։
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը օգոստոսի 9-ից գործարկում է ևս մեկ կանոնավոր չվերթ՝ Երևան-Կազան-Երևան երթուղով։
«Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից վերջինիս աներկբա Ադրբեջանի մաս ճանաչելը, միջազգային հարաբերությունների տեսանկյունից տվեց Ադրբեջանին լեգիտիմ իրավունք արդեն իսկ միջազգայնորեն չվիճարկվող հայտարարված տարածքի կիրառել ուժ՝ սահմանադրական կարգ հաստատելու նպատակով»։
Ռազմական հարվածների հետևանքով Էներգոդարում էլեկտրաէներգիայի ընդհատումները լրացուցիչ լարվածություն են ստեղծում Եվրոպայի ամենախոշոր՝ Զապորոժիեի ատոմակայանի աշխատակիցների համար՝ դրանով իսկ ազդելով միջուկային անվտանգության վրա։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վստահեցնում է՝ գործադրվում են բոլոր ջանքերը դեպի Ռուսաստան արտահանվող միրգ-բանջարեղենի արգելանքին առնչվող իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Oգոստոսի 1-ից քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացը hանրապետության 4 մարզերում իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակում։ Քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է գործընթացը նկարագրող անիմացիոն հոլովակ։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցված գլոբալ խափանման հիմնական պատճառը վերացվել է, սակայն ազդեցությունը դեռ նկատվում է որոշ ծառայությունների և հավելվածների աշխատանքում։ Այս մասին հայտնել են «Microsoft» ընկերությունից։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել բոլոր հակամարտություններում հրադադար հաստատել Օլիմպիական խաղերի ժամանակ։
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարել է օլիմպիական զինադադարի սկիզբը։ Այս մասին ՄՕԿ-ը տեղեկացրել է X սոցիալական հարթակի իր էջում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել այն նախագծին, որ երկրում ուսանողները պետք է սովորեն հարևան երկրների լեզուներից մեկը, և երկրում պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն աճել է։
Այսօր գոյություն ունեցող աշխարհը լրիվ այլ է․ մենք ապրում ենք նոր կառուցվող կառուցակարգերում, ինչ-որ տեղ նաև տրանսֆորմացիոն հասարակարգում․ այն ինչ գոյություն ուներ մինչև 2017-18 թվականներին, այլևս գոյություն չունի։ Ըստ էության՝ կարող ենք արձանագրել, որ Պոտսդամի կոնֆերանսից հետո ստեղծված աշխարհակարգն այլևս չկա, այն վերացել է, այժմ առկա է լրիվ այլ գեոպոլիտիկ «ռասկլադ»։
Հունիսի 20-ին 168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարության գրավոր հարցման միջոցով մի քանի հարց է ուղղել 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող, հատկապես, երբ պատերազմի ընթացքում և դրանից հետո Նիկոլ Փաշինյանի կողմից գաղտնիության տարրեր պարունակող տվյալներ հրապարակայնացվել են։
Ռուսաստանի քննչական կոմիտեն միգրացիոն օրենսդրությունը խստացնելու առաջարկներ է ուղարկել Պետդումա։
Ադրբեջանական azel.tv լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ափգան Սադիգովին չեն թույլատրել լքել Վրաստանը: Վրաստանյան Radiotavisupleba լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ինքը՝ Սադիգովը: