Հուլիսի 18-ին Լոնդոնում մեկնարկած Եվրոպական Քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյան-Ալիև հանդիպման հնարավորության տապալումն ու դրան զուգահեռ՝ ադրբեջանական սրվող՝ ՀՀ սահմանադրական փոփոխությունների պահանջը գուցե հայ-ադրբեջանական գործընթացը փակուղի մտցնի։ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով անարդյունք բանակցություններից հետո փաստորեն կողմերին չհաջողվեց բարձրաստիճան հանդիպում ունենալ ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակում։
Հույն հայտնի երգչուհի Դեսպինա Վանդին չեղյալ է հայտարարել Թուրքական կրթական հիմնադրամի համերգում իր ելույթը: Greek Reporter-ի փոխանցմամբ՝ երգչուհին նման որոշում է կայացրել՝ իմանալով, որ բեմում տեղադրված է Քեմալ Աթաթուրքի դիմանկարով պաստառը, որի մասին համերգի կազմակերպիչները տեղյակ չէին պահել:
«Flyone Armenia» ավիաընկերությունը հոկտեմբերի 27-ից վերսկսում է Երևան – Դուբայ – Երևան երթուղով ուղիղ չվերթերը:
«Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի, «Պետական նպաստների մասին» օրենքում ու հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթներն արժանացել են Կառավարության հավանությանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նշելով, որ ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ:
2024 թվականի հուլիսի 19-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք, հարցեր պարզաբանելու համար, 2024 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհին հանդիպել են իրար, վերջիններիս մոտ կարող է զենք լինել։
Միջազգային հարաբերությունների գծով Պաղեստինի նախագահի հատուկ հանձնակատար Ռիադ ալ-Մալիքին լրագրողներին հայտարարել է, որ բոլոր երկրները և ՄԱԿ-ը պետք է վերանայեն իրենց հարաբերությունները Իսրայելի հետ՝ հաշվի առնելով Պաղեստինի տարածքների օկուպացման վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունը։
Ջո Բայդենը մտադիր է հաջորդ շաբաթ վերսկսել նախընտրական քարոզչական միջոցառումներին իր մասնակցությունը։
Չի կարող հայապատկանությունն ապահովել, թող որ՝ դաշնակից, բայց այլ պետություն: Կարելի էր օգտագործել ՀՀ, Արցախի և ՌԴ եղած ռեսուրսը, Իրանի ռեսուրսը՝ Արցախը պահելու համար: Չմոռանանք, որ այդ օրերին Շոյգուն գտնվել է Թեհրանում: Թեհրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը երկու անգամ կապվել է Պապիկյանի հետ, առաջարկել են դելեգացիա ուղարկել Իրան, որպեսզի քննարկեն, իրավիճակը կայունացնելու վերաբերյալ սցենարներ քննարկեն, սրանք մերժել են:
Հիշեցնում եմ՝ վերաքննիչ քրեական դատարանը գտել էր, որ ազատության սահմանափակման հետ կապված որևէ խափանման միջոց Դավիթ Սարգսյանի նկատմամբ կոնկրետ դեպքում կիրառելի չէ, ուստի լրիվությամբ բավարարել էր բողոքս՝ քաղաքապետին ազատելով տնային կալանքից։
Ստեփանակերտի քաղաքապետարանի 1700 աշխատողներ, խնդրում եմ,Դավիթ Սարգսյանի հետ չշփվեք, չզանգեք. կկալանավորեն. Ռուբեն Մելիքյան
Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2 մլրդ ֆունտ վարկ կտրամադրի պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։
Ես է՛լ «մեղադրեցի» ինքս ինձ, որ չեմ նկատել այս նրբությունը՝ «Հայոց պատմություն» և «Հայաստանի պատմություն»։ Պատկերացնո՞ւմ եք՝ «Հայք» բառը «գրաբարից թարգմանաբար» նշանակում է «Հայաստան», «հայեր»։
Հայաստանի ֆոնդային բորսան առևտրի ծավալներով դարձել է ԵԱՏՄ երկրների շարքում առաջատարներից մեկը, առաջատար է նաև Ղրղզստանը։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մերժել է ՄԱԿ-ի միջազգային դատարանի եզրակացությունը, որը պահանջում է պաղեստինյան տարածքներում դադարեցնել բնակեցման գործունեությունը ։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանի լիազորությունները կդադարեցվեն: Հայտնում են կառավարությունից:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։
Ռուսաստանի Դաշնությունը միջոցներ է գտել պատժամիջոցների պայմաններում իր ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքը պահպանելու համար: Ասպենի ինստիտուտի անվտանգության հարցերով համաժողովում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
։Իսրայելական բանակը հայտարարել է, որ Թել Ավիվի վրա հարձակված անօդաչու թռչող սարքը իրանական արտադրության է։ Գերատեսչության կարծիքով ՝ այն գործարկվել է Եմենի տարածքից հուսիթների կողմից։
Հայկ Մաղաքյանը որոնվում է որպես անհետ կորած:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են կարևորագույն մի թեմայի՝ այս վարչախմբի կոռուպցիոն սխեմաներին։
Այս տարվա առաջին կիսամյակում զենքով ու ռազմամթերքով կատարվող հանցագործությունները շեշտակի (համարյա կրկնակի) աճել են։ Սա սարսափելի վատ ու արագ տենդենցիա է։
Ներկայումս առկա տեղեկության՝ Microsoft-ի գլոբալ տեխնիկական խափանումը հաքերային հարձակման հետևանք չէ։Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Դա ինչ-որ տեսակի խափանում էր ծրագրային ապահովման թարմացման մեջ:
«Իսկ ի՞նչ է պահանջում Ալիևը Հայաստանից. Սահմանադրության փոփոխություն, Սյունիքով միջանցքի բացում և անկլավների հանձնում»,- ասաց Բալասանյանը՝ շեշտելով՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը Բայդենի վարչակազմի համար ձեռնտու է, որովհետև հենց ԱՄՆ-ն է դրա շահառուն, ուստի դրանով են պայմանավորված ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների՝ մեկը մյուսին հաջորդող այցերը Հայաստան։
81 տարեկանում մահացել է Վիետնամի իշխող Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգը: Այս մասին հայտնել է Nhan Dan թերթը։ Գլխավոր քարտուղարը մահացել է թիվ 108 կենտրոնական զինվորական հոսպիտալում երկարատև հիվանդությունից հետո՝ չնայած երկրի առաջատար բժիշկների ջանքերին:
Սինգապուրի ափերի մոտ հրդեհ է բռնկվել երկու նավթատար լցանավերում, որոնց անձնակազմերի 36 անդամները փրկվել են։ Մնացած 26-ը մասնակցում են հրդեհի մարմանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հայաստանի ֆոնդային բորսան ԵԱՏՄ երկրների շարքում առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը:
Իսպանիայի ազգային ոստիկանությունը միջազգային գործողության ընթացքում օգնել է դադարեցնել հանցավոր կազմակերպության գործունեությունը, որն առագաստանավերով թմրանյութեր էր մատակարարում Հարավային Ամերիկայից Եվրոպա:
Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ չի մտցրել հայաստանյան արտադրանքի համար, բայց հայկական կողմին խնդրել է դադարեցնել մի շարք արտադրողների մատակարարումները, որոնք բազմակի խախտումներ են թույլ տվել։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևն է:
Օկուպացված Քարվաճառում (Քելբաջար) ականի վրա 55-ամյա ադրբեջանցի է պայթել։