Բաժիններ՝

Օհանավանում «Lada»-ն բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել դաշտում. ընտանիքի 4 անդամները հոսպիտալացվել են

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Նարեկ Ա.-ն իր վարած «Lada» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Օհանավան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս 48 կմ հատվածում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանը և հայտնվել առվակում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորներ տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Նրանց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են. վիրավորներն են վարորդի կինը, մայրը և անչափահաս դուստրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031