Բաժիններ՝

«Ինտեր»-ը և «Բարսելոնա»-ն հաղթել են ՉԼ երկրորդ տուրում

Տեղի են ունեցել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի հանդիպումները:

Իտալական «Ինտեր»-ը 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Ցրվենա Զվեզդա»-ի դարպասը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 64-րդ րոպեին: Դորտմունդի «Բորուսիա»-ն 7:1 հաշվով առավելության հասավ «Սելթիկ»-ի նկատմամբ: «Միլան»-ը նվազագույն հաշվով զիջեց Լևերկուզենի «Բայեր»-ին: «Բրեստ»-ը պարտության մատնեց «Զալցբուրգ»-ին 4:0 հաշվով: «Արսենալ»-ը Լոնդոնում հաղթեց ՊՍԺ-ին 2:0 հաշվով: «Բարսելոնա»-ն տանը հաղթանակ տոնեց «Յանգ Բոյս»-ի նկատմամբ 5:0 հաշվով: «Մանչեսթեր Սիթի»-ն 4:0 հաշվով առավելության հասավ «Սլովան»-ի նկատմամբ: Ոչ-ոքի 1:1 հաշվով ավարտվեցին «Շտուտգարդ»-«Պրահա Սպարտա», ՊՍՎ-«Սպորտինգ» հանդիպումները:

Չեմպիոնների լիգայի այս տուրի ևս 9 հանդիպում կկայանա հոկտեմբերի 2-ին: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս