Մհեր Գրիգորյանը և Մաքսիմ Երմոլովիչը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչին:

Կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում՝ մրցակցային քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ անդամ պետություններում պետական գնումների ընթացակարգերի և դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031