2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023 թվականի հունվար-օգոստոսի մակարդակի նկատմամբ կազմել է 104,5 տոկոս։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելն իր հերթին Իսրայելից պարզաբանումներ է պահանջել։
Գազայի հատվածում մարդասիրական աղետը չպետք է շարունակվի, բռնությանը բռնությամբ պատասխանելը չի կարող լուծել կողմերի պատճառաբանված մտահոգությունները։
«Փաշինյանը գնալու է զիջումների. այլընտրանք չկա։ Զիջում ասելով՝ պետք է նկատի ունենանք, որ ամեն զիջումը փոխկապակցված է իշխանությանը մնալու երաշխիքի հետ։ Զիջումն իշխանության մնալու երաշխիքն է։ Ասել, թե նա չի հասկանում՝ ինչ է անում, մոլորություն է։ Պլանավորված և ճանապարհային քարտեզով ինքը շարժվում է առաջ։ Ինքը պայմանավորվում է միայն Ալիևի հետ, որովհետև Փաշինյանի իշխանությունը կախված է Ալիևից. թելադրողն Ալիևն է»,- ասաց Մելիքյանը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տիեզերքը դեռևս այն միակ ոլորտն է, որտեղ աներևակայելի կերպով պահպանվել է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահագների աներևակայելի փոխգործակցությունը, գրում է «Газета.ру»-ն։
Վրաստանի հյուսիս-արևելքում այսօր երկու երկրաշարժ է եղել: Դրա մասին, ըստ NGnewsgeorgia-ի՝ հայտնել է երկրի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Արդեն երկրորդ անգամ Նոբելյան մրցանակը շնորհվում է հայ գրողի որդու: Բժշկագիտության ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակն ստացած ամերիկաբնակ գիտնական Արտեմ Փաթափությանը սփյուռքահայ հայտնի գրող, թարգմանիչ, խմբագիր Սարգիս Վահագնի որդին է:
Ռուսաստանը միջպետական հետախուզում է հայտարարել Վրաստանի քաղաքացի Ալեքսանդր Ինասարիձեի և Ուկրաինայի քաղաքացի Սերգի Անդրեյչենկոյի նկատմամբ, որոնց մեղադրում է Ղրիմի կամրջի պայթյունի հետ առնչություն ունենալու համար։ Այս տեղեկությունն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, հայտնել է վրացական «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը։
Իրանի նախագահը Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ոչ մի պետության ինքնիշխանությունը չպետք է անտեսվի, սակայն զգուշացրել է տարածաշրջանում դրսի կողմից պլացդարմ ստեղծելու սարսափելի հետևանքների մասին։
Իսրայելական բանակը հայտնել է, որ տագնապի ազդանշանը հնչել է «Հեզբոլլահ»-ի հրթիռների պատճառով։
2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված կենսաթոշակների, նպաստների և «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից վճարման ենթակա այլ գումարների (տվյալ ամսվա վճարացուցակներում ընդգրկված անձանց) վճարման գործընթացը շարունակվում է. այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Սակայն Րիզվան Հուսեյնովի մտքի գոհարներից է այն, որ վանքի կառուցումը կապվում է Հասան-Ջալալ իշխանի հետ, մյուս մտքի գոհարը վերաբերում է Կաթողիկե եկեղեցու որմնանկարներին, որոնք հայտարարվում են վաղմիջնադարյան, չնայած նրան, որ եկեղեցին, որտեղ գտնվում են որմնանկարները Հուսեյնովը թվագրում է 13-րդ դարով:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Չինաստանի ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության հետ բանակցությունների համար պաշտոնական այցով ժամանել է Պեկին։ Դրա մասին հոկտեմբերի 14-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Հոկտեմբերի 17–ին խորհրդարանական ընդդիմությունը` «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակցությունները կազմակերպել են ԱԺ լսումներ Անկախության հռչակագրի նկատմամբ ՍԴ դիրքորոշման վերաբերյալ։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» պոդքասթի եթերում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Երկու տարին մեկ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է պալիատիվ օգնության համաշխարհային օրը:
Ժնևում քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը։ Այս մասին հայտնել է Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարը։
«Սա ամբողջությամբ կեղծ է, սուտ, որը Թուրքիան փորձում է հրամցնել Հայաստանին, թե՝ դուք շահառու եք լինելու։ Բայց ինչո՞վ է Հայաստանը շահառու լինելու․ սահմանները չեն բացում, միայն ուզում են ստեղծել «միջանցք», տարանցիկ դարձնել Հայաստանը՝ ստեղծելով վերահսկելու մեխանիզմներ։
Մ–2, Երևան–Երասխ–Նորավան–Տաթև–Կապան–Մեղրի–ՀՀ սահման ավտոճանապարհը հոկտեմբերի 15–ին 3 ժամ փակ կլինի։ Վարորդներին այս մասին իրազեկում է ՀՀ ճանապարհային դեպրատամենտը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերություններում անվստահություն առաջացնող գործոններից մեկն առանց Ադրբեջանի հետ համաձայնության կամ խորհրդակցության սահմանների եվրոպական դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումն էր»։ Նա տարակուսանք է հայտնել դրա անհրաժեշտության վերաբերյալ:
Բնակիչը կասկածներ ունի, որ նախիրը սահմանն է անցել։ Նա կովերին գտնելու համար դիմել է նաեւ իրավապահներին։
Օմանի միջնորդությամբ Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթացը դադարեցվել է Մերձավոր Արևելքում ստեղծված հատուկ իրավիճակի պատճառով։ Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ դրա մասին Օմանի մայրաքաղաք Մասկատ կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ մտադիր է մինչև ընտրությունները տեխնիկական կառավարություն ձևավորել.
Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա մինչև 2030 թվականը, հայտարարել է Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Կահլը։ «Ռուսական զինված ուժերը պետք է պատրաստ լինեն հարվածել ՆԱՏՕ-ին ոչ ուշ, քան այս տասնամյակի վերջը», – ասել է նա Բունդեսթագի խորհրդարանական վերահսկողական հանձնաժողովում լսումների ժամանակ:
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեխնիկական համագործակցության դեպարտամենտի Եվրոպայի բաժնի Հայաստանի Հանրապետության տեխնիկական համագործակցության ծրագրերի համակարգող Կարմինա Խիմենեսին՝ քննարկելու ԱԷՄԳ-ի հետ նախարարության համագործակցության ընթացքը:
Հաշվի առնելով Հունգարիայի ղեկավարի դիրքորոշումը՝ ԱՄՆ գործող վարչակազմում դիտարկում են Կիեւի ֆինանսավորմանը մասնակցության ծավալների կրճատման հնարավորությունը։ Ընդ որում, եվրոպական շատ երկրներ չեն ցանկանում իրենց հաշվին փոխհատուցել ԱՄՆ բաժնի կրճատումը, քանի որ բախվում են բյուջեի դեֆիցիտին, նշել է թերթը։
ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Խ․ Քոքոբելյանի հոր՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 84–ամյա բնակչի առևանգման և ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու վերաբերյալ քրեական վարույթից անջատված մասը 17․07․2023թ․, 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Իսկ մայր քրեական վարույթով նախաքննությունը շարունակվել է, որի շրջանակներում բացահայտվել է ենթադրյալ հանցավոր խմբի ևս մեկ անդամի ինքնությունը, ով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՔԿ-ից:
Իսրայել-Լիբանան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թ. հոկտեմբերին պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ներխուժմանն ի պատասխան Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից հետո։