ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որում նա հղում էր արել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությանը։
Հայաստանում լիարժեք անկախ դատական համակարգ դեռ չկա։ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին, թե ինչ է փոխվել ՀՀ դատաիրավական համակարգում։
Երբեք Խաղաղության պայմանագիր չենք ստորագրի, եթե մտածենք, թե բոլոր կետերը պետք է համաձայնեցվեն
Հնարավո՞ր է արդյոք Գերմանիայում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիներին արտաքսեն Ադրբեջան։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության գլխավոր քարտուղար Արծվիկ Մինասյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կոնկրետ քաղաքացիներից ստացված մտահոգություն-դիմում փոխանցեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
Զոհվել է առնվազն ութ մարդ։ Հնդկաստանի կառավարությունը Մանիփուր է տեղափոխել լրացուցիչ 2000 զինծառայողի։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին խորհուրդ է տվել մտածել այն մասին, թե ինչպես կազդի ՀՀ սահմանի բացումը երկրի անվտանգության վրա՝ տարածաշրջանում իրավիճակի ամբողջական կարգավորման բացակայության դեպքում։
Երևանի ավագանու անդամ Գրիգոր Աշոտի Երիցյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հիմքով մանդատ է տրամադրվել Երևանի ավագանու «Ազգային Առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Ալբերտի Իսոյանին։
Փարիզի Նանտեր համալսարանի պրոֆեսոր Պատրիկ Տրաբալը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ողջունել դոպինգի դեմ պայքարում ՀՀ կառավարության պատրաստակամությունը և ազգային հակադոպինգային գործակալության անկախ գործունեությունը՝ փաստելով, որ հայ մարզիկների մոտ վերջին տարիներին դոպինգի հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել: Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
#ՀԻՄԱ. ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԵՆ.#ՈՒՂԻՂ
Ակնկալվում է, որ օրվա ընթացքում Ուկրաինա կժամանեն այլ ղեկավարներ ևս, քանի որ Կիևում անցկացվում է չորրորդ «Ղրիմյան հարթակ»-ը։
Քաղաքի իշխանությունները մարդկանց խնդրում են չմոտենալ վթարի գոտուն և չխանգարել վթարային ծառայություններին
Այսինքն՝ որոշել եք, որ ձեր ՍԴ նախագահը, իրավաբանական գիտությունների դոկտոր, էդ լիազորագիրը իր տա՞նն է պահել. Հրայր Թովմասյան
Նախկին վարչապետ, «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին առաջին ընդգրկված է կուսակցության նախընտրական ցուցակում։
Մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը մշտական է։ Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջն է:
Ուկրաինայում հակամարտությունը չի կարող ավարտվել մեկ հեռախոսազանգով։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է այսօր հայտարարել՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խոսքերը։
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ պայթյունի պատճառները, տվյալ օբյեկտում անվտանգության ապահովման սահմանված պահանջների պահպանվածության վիճակը պարզելու ուղղությամբ։
Իրաքի «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման խոսնակ Ջաֆար ալ Հուսեյնին դատապարտել է հարձակումը՝ այն անվանելով «կասկածելի» և նշելով, որ դրա նպատակն էր խափանել Իրանի նախագահի այցն Իրաք։
Ըստ նախնական հետաքննության՝ ուղղաթիռը հակառակորդի կրակից չի խոցվել։ ԻՊԲ-ն շարունակում է ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը։
Սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահի հրամանագրով Սասուն Բադասյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից՝ «համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, ինչպես նաև համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի»:
«Յագի» թայֆունը Վիետնամ է հասել օգոստոսի 7-ին։ Նախքան Վիետնամ հասնելը թայֆունը 24 մարդու կյանք էր խլել Չինաստանի հարավային Հանոյ կղզում և Ֆիլիպիններում։
Բլինքենը և Լեմին Ուկրաինա են մեկնում Լոնդոնում անցկացված բանակցություններից հետո։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին. այս մասին գրում է Mehr-ը։
Գազայի հատվածի հյուսիսում՝ Ջաբալիա քաղաքում, իսրայելական գնդակոծությունից զոհվել է 9 մարդ, կան անհետ կորածներ, հավելում է գործակալությունը։
Ըստ ստացված տվյալների՝ գումարները փոխանցվում են՝ փոխակերպվելով կրիպտոարժույթներով։Երիտասարդը պարեկների կողմից կանգնեցվել և ձերբակալվել է թմրամիջոցների տեղադրման վայրերի լուսանկարները տելեգրամյան կայքի օգտատիրոջն ուղարկելու ընթացքում։
Քննարկմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին
Երկուստեք ընդգծվել է տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների արդյունավետ գործարկման կարևորությունը շահագրգիռ կողմերի, ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանային կայունության ապահովման հարցում:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի բրիֆինգը․ ՈՒՂԻՂ
Էս դատավարության հերոսը ես չեմ. իմ փոխարեն այստեղ կարող էր լինել յուրաքանչյուր ոք, ով 2018-20թթ. եղել է ՍԴ նախագահ և դրսևորել է այն վարքագիծը, որը դրսևորել եմ ես. Հրայր Թովմասյան
Այցից առաջ Բլինքենը Լոնդոնում էր, որտեղ հայտարարել էր, որ սա պատերազմի ընթացքում կարևոր պահ է Ուկրաինայի համար։
Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն սեպտեմբերի 10-ին ժամանել է Երևան։