
Վրաստանը Հայաստանից ավելի նվազ ժողովրդավարական երկիր է. Դանիել Իոաննիսյան

Վրաստանը Հայաստանից ավելի նվազ ժողովրդավարական երկիր է: Այս ասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Ցավոք, Վրաստանում տեսնում ենք խնդրահարույց նյուանսներ»,-ասաց նա՝ պնդելով, որ ժողովրդավարական երկրում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենք ընդունել հնարավոր չէ։
Դանիել Իոաննիսյանը վստահեցրեց, որ Հայաստանում բոլոր ՀԿ-ները, որոնք Արևմուտքից ֆինասավորում ունեն, առավելագույնս թափանցիկ են։