Իսրայելը պատրաստ է «Հեզբոլլահ»-ի հետ հակամարտությունը լուծել քաղաքական ճանապարհով, բայց եթե նրանք չօգնեն, ապա «այլ» տարբերակները կօգտագործվեն, կիրակի հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Այսօր «Հրապարակ»-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ադրբեջանական ԶՈւ-ն, 2023 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ի սահմաններում կրակ է բացել Սոթքի հայկական դիրեքերի ուղղությամբ, որը ավարտվել է արդեն 2024 թվականի հունվարի 1-ին, բարեբախտաբար տուժածներ չկան։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը շնորհավորում է Լեռնային Ղարաբաղի հայությանը 32 տարի առաջ անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ և հույս հայտնում, որ մոտ ապագայում հնարավոր կլինի համատեղ ուժերով հասնել ինչպես Լեռնային Ղարաբաղի հայության, այնպես էլ գարդմանահայության, շիրվանահայության, նախիջևանահայության ոտնահարված իրավունքների ամբողջական վերականգնմանը»։
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին։ Այդ մասին տեղեկանում ենք Մոսկվայի պատրիարքարանի կայքից։
Հետխորհրդային տարածքում մրցակցություն է գնում, որը կշարունակվի ինչպես 2024 թվականին, այնպես էլ հետագա տարիներին։ Իսկ ի՞նչ իրավիճակ է տարեսկզբի դրությամբ` այս թեմայի շուրջ ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊՀ-ի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը Sputnik-ի համար հոդված է պատրաստել, որը ներկայացնում ենք ստորև.
Մինչ ՔՊ-ականները թմբկահարում են Ադրբեջանի հետ մոտալուտ խաղաղության պայմանագիր կնքելու մասին, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարել։
Քամին՝ արևմտյան 3-7մ/վ, հունվարի 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 9-ին 20-25մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն հունվարի 8-10-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Թուրքիան ակնկալում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծն իրականացնել մինչև 2029 թվականը. այս մասին հայտարարել է երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Մարտունու Բժշկական Կենտրոն/MEDICAL-ի տնօրենը հանձնարարել է խիստ հսկողության տակ փակ պահել նոր շենքի նկուղային հատվածի բաժանմունքը, որպեսզի ոչ մեկը չարձանագրի բաժանմունքում պատերի՝ կիով չափ ջրի առկայությունը, սակայն չի կարողանում թաքցնել, օրինակ, անորակ սալիկապատումը։
Փրկարարական ծառայողները սերտ համագործակցում են Ոստիկանության պարեկային ծառայության, ճանապարհաշինական կազմակերպությունների աշխատակիցների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ։
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ԱՆԻՖ) տեղեկացնում է, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ԱՆԻՖ-ում իրականացվել են ղեկավար կազմի, այդ թվում՝ տնօրենների խորհրդի փոփոխություններ։
Հրամանատարի խոսքով ՝ բանակի և ԻՀՊԿ-ի ռազմածովային հզորության զարգացման համալիր ծրագիրն ընդլայնվել է ՝ հաշվի առնելով այն, որ «իրենք պատերազմելու են աշխարհի խոշորագույն ռազմածովային տերությունների դեմ»:
«Սակայն դա ևս տեղի չի ունենում, ու անընդհատ մրցավազքի ականատեսն ենք։ Ռուսական դիրքորոշումն ամրապնդելու գործին այս փուլում միացել է նաև Իրանը, կա նաև Թուրքիայի թաքնված աջակցությունը։ Այս կոալիցիայով փորձ է արվելու այս տարի հավասարակշռել Հարավային Կովկասում Արևմուտքի ազդեցությունը, որն էական դարձավ Հարավային Կովկասում՝ հատկապես վերջին երկու տարվա ընթացքում։
Հայ մեծանուն կինոռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի օրը՝ հունվարի 9-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կմեկնարկեն Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները։
Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է հայկական Սուրբ Ծնունդը: Նա համապատասխան գրառում է արել X-ի միկրոբլոգում:
«Երազանք» զարգացման հիմնադրամն սկսում է «Արցախի մարդիկ» խորագիրը կրող նոր նախագիծ։ Նախագիծը նպատակ ունի փաստագրելու ու հանրությանը ներկայացնելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների պատմությունները մինչ 44-օրյա պատերազմը և դրանից հետո, շրջափակման ընթացքում և բռնի տեղահանման նախորդող օրերին։
Այս մասին X-ում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը:
Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր կորպորացիայի՝ «BOTAŞ»-ի տվյալների համաձայն` գրանցվել է բնական գազի պահանջարկի նվազում՝ պայմանավորված սպասվածից բարձր օդի ջերմաստիճանով։ Նշվում է, որ այդ շրջանում Թուրքիայում համակարգ մատակարարվող բնական գազի ծավալը եղել է 51 մլրդ 477 մլն 297․000 խմ։
Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակի օրը Իրանի Քերման նահանգի գերեզմանատանը տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված 32 անձ է ձերբակալվել: Այս մասին հայտնել է Քերմանի դատախազ Մեհդի Բախշին:
Ստացվում է՝ բացահայտված է այն, որ տեղի են ունեցել զանգվածային անկարգություն, եղել են զոհեր, եղել են մեղավորներ անկարգությունների կազմակերպման և իրականացման համար և դատապարտվողներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը։ Ուշագրավ է, որ հետագայում Նիկոլ Փաշինյանը լինելով վարչապետի պաշտոնում 08․04․2022թ․ արդարացվեց վճռաբեկ դատարանի կողմից։
Այդ մասին հայտնել են նրա հարազատները` ցավակցական գրառումներ կատարելով Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջում։
Սուրբ պատարագին և Ջրօրհնեքի արարողությանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության անձնակազմը, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսահայոց թեմի բազմաթիվ հավատավորներ։
Կոսմետոլոգ Քեյթ Քերը զգուշացրել է, որ կողքի վրա քնելը կարող է բացասական ազդեցություն ունենալ դեմքի մաշկի և դեկոլտեի վրա։ Այս դիրքում հանգստանալը հրահրում է կնճիռների առաջացում և դեմքի ասիմետրիա։
Ինչ վերաբերում է, վարչապետ կոչեցյալի հպատակներին, որոնք կամովին իրենց զրկել են սեփական կարծիք ունենալուց, արժանապատվությունից և հլու-հնազանդ կատարում են իրենց տիրակալի բոլոր քմահաճույքները` թութակի պես կրկնելով նրա խոսքերը, ապա նրանք նման են «Ստոկհոլմյան համախտանիշով» տառապող պատանդներին։Չեմ բացառում, որ ապագայում, այն կկոչվի որպես «Հայկական համախտանիշ»։
Փրկարարները Ն․ Ա․-ի դին պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 2 կմ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը, որի մանդատի ժամկետը լրանում է 2024 թվականի նոյեմբերի վերջին, ասել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլքի իր պաշտոնը՝ զբաղեցնելու պատգամավորի աթոռը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Փրկարարներն ուղղել և ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Volkswagen» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Գ., և երկու ուղևոր)։
Երկրաշարժների հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով 126 է։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։