«Մենք ապրում ենք անպատվության և գողացված ուրախության ժամանակներում». Բագրատ սրբազան

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի պահպանմանը նվիրված հանրային քննարկման ժամանակ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խոսքը սկսեց Ներսես Շնորհալու աղոթքով, որին միացան նաև քննարկման մասնակիցները։

«Ուզում եմ Մայր աթոռից Հայոց հայրապետի գնահատանքն ու սերը, քաջալերանքի խոսքերը փոխանցել բոլորիդ և միևնույն ժամանակ գնահատել այս խորհրդաժողովը։ Մաղթելով, որ խորհրդաժողովի պատերից դուրս մեր գործնական շոշափելի կյանքում կարողանանք ի վերջո հասնել այն նպատակին, որը սահմանված է՝ որպես միջոց այս խորհրդաժողովի կողմից,  բայց միևնույն ժամանակ՝ վերափոխելու մեր կյանքն ամբողջությամբ»,- նշեց Տավուշի թեմի առաջնորդը։

Բագրատ սրբազանը հիշեցրեց՝ այսօր գտնվում են Մեծ Պահքի շրջանում, օրեր առաջ Անառակ որդու կիրակին էր եկեղեցում, պարզ խոսքով ասած՝ վերադարձի կիրակին։

«Այն կորածի և գտնվածի, մեռածի և հարություն առածի մասին է, հիմա մենք այդ ընթացքի մեջ ենք։ Հոգևոր իմաստով պահեցողության շրջան՝ ընթանալով դեպի Սուրբ Հարություն։ Ես յուրաքանչյուրիդ խնդրում եմ, որ ձեր առանձնության մեջ խորհրդածությունն ունենաք այս ճանապարհորդության մասին՝ իմիջիայլոց չվերաբերվեք։

Կարդացեք նաև

Ես առավել քան վստահ եմ, որ հարության տեսիլքը մեր կյանքում շատ մոտ ապագայում կթագավորի։ Մենք ապրում ենք անպատվության ժամանակներում, և այս բառը ես չեմ ծամծմելու, անպատվության և գողացված ուրախության ժամանակներում, երբ կորսված է մեր հայրենիքի չքնաղ հատվածը՝ մեր Արցախ աշխարհը»,- շեշտեց Տավուշի թեմի առաջնորդը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս