Բաժիններ՝

Ավինյանի հրամանով՝ այսօր քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները. բնակիչները նույնիսկ ծանուցված չեն եղել. Ասլանյան

Րաֆֆի Ասլանյանը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետի հրամանով այսօր քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները:

«Տներ, որոնք կառուցվել են հասարակ քաղաքացիների քրտինքով, ոչ մի վնասակար ազդեցություն ու հետևանք չունեն։ Բնակիչները նույնիսկ ծանուցված չեն եղել։

Համեմատության համար նշեմ, որ նույն քաղաքապետն արդեն ամիսներ շարունակ, չնայած բազմաթիվ դիմումներին, հրաժարվում է ապամոնտաժել, քանդել քաղաքի բազմաթիվ շինհրապարակներում ապօրինի, ինքնակամ կառուցված տասնյակ բետոնհանգույցները, որոնք դասվում են բարձր վտանգավորության արտադրական օբյեկտների շարքին, վնասում են բնակչության առողջությունը և կյանքը։

Հետևությունը մեկն է՝ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիան, հատկապես տնտեսվարողներից այդպիսի կախվածությունը գտնվում է պատմական առավելագույն մակարդակի վրա։

Հ.Գ. Այսպիսի հակադիր քայլերի բարոյական կողմի մասին էլ չխոսեմ, հետևությունները թողնում եմ ձեզ…»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս