Օրենքի խախտմամբ օտարված հողամասը վերադարձվել է պետությանը. շուրջ 730 միլիոն դրամ արժողությամբ հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը

Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը. Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12,400 քմ մակերեսով հողամասը:

Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Վ.Թ.-ի միջև 2005 թվականի օգոստոսի 17-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ:

Դատարանի վճռի հիման վրա՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հասցեում գտնվող «հատուկ պահպանվող տարածքներ» նպատակային նշանակությամբ 730 միլիոն 462 հազար դրամ կադաստրային արժեքով 12,400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031