Բաժիններ՝

Թուրքիան կշարունակի բոլոր ուղղություններով ճնշել Իսրայելին. Էրդողան

Թուրքիան կշարունակի բոլոր ուղղություններով Իսրայելին ճնշել և ստիպել նրան գործել օրենքին համապատասխան, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Իսրայելն իր համար կանոն է դարձրել խախտել միջազգային իրավունքը։ Նրանք ոտնահարեցին միջազգային իրավունքը Գազայում, իսկ աշխարհը լռեց։ Նրանք գրավեցին ինքնիշխան պետության տարածքը Լիբանանում և արյուն թափեցին, և աշխարհը նորից լուռ էր։ Այսօր Սիրիան է ենթարկվում Իսրայելի անխոհեմությանը: Գոյություն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1967 թվականի 242 բանաձևն Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների օկուպացման վերաբերյալ: Բանաձևը դատապարտում է Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների օկուպացիան և պահանջում է նրա հեռացումը տարածքից։ Կարևոր է, որ միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկի այս բանաձևը հիշեցնելու և կյանքի կոչելու համար»,- Կահիրեից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել բոլոր միջազգային մեխանիզմները, որպեսզի Իսրայելը չշահի Սիրիայում ստեղծված իրավիճակից։

«Իսկ այս հարցում արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ն, պարզապես պետք է կանգնեցնեն Իսրայելին։ Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի օկուպացիայի անընդունելիությունը պետք է հնարավորինս բարձրաձայն արտահայտվի»,- հավելել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանն ընդգծել է, որ «իսրայելական ագրեսիան, որը մշտապես սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, պետք է դադարեցնել, քանի դեռ ուշ չէ»:

«Հակառակ դեպքում, վաղն իսրայելական բումերանգը կուղղվի նրանց, ովքեր ցանկացած պարագայում աջակցում են նրան: Նրանք, ովքեր երեկ ուշադրություն չդարձրին մեր զգուշացումներին, այսօր հասկացան, որ մենք ճշմարտությունն ենք ասում: Եվ որպեսզի վաղ չզղջան դրա համար, խորհուրդ եմ տալիս ընդունել, հաշվի առնել այն նախազգուշացումները, որոնք այսօր արել ենք և ձեռնարկել անհրաժեշտ քայլերը»,- ասել է Էրդողանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս