Այս նախկին լրագրողը Ալիևին դրդում է հարձակվել մեզ վրա՝ վստահեցնելով, որ Ռուսաստանը չի միջամտի․ Արթուր Խաչիկյան
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քանի որ մեր թշնամին սպառնում է նոր պատերազմով, այս նախկին լրագրողը հայտարարում է. Մենք ՀԱՊԿ անդամ չենք։ Այսինքն՝ Ալիևին դրդում է հարձակվել մեզ վրա՝ վստահեցնելով, որ Ռուսաստանը չի միջամտի։ Նա ազատում է Ռուսաստանին ցանկացած պարտավորությունից, թեկուզ փոքր՝ մեր պաշտպանության համար»։