
1994-ից Բելառուսը ղեկավարող Լուկաշենկոն դիմել է ԿԸՀ՝ ընտրություններում կրկին առաջադրվելու համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել փաստաթղթեր՝ առաջիկա ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար, հայտնում է ԲելՏԱ գործակալությունը:
Դեկտեմբերի 7-21-ը ներառյալ Բելառուսի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված անձը պետք է ԿԸՀ ներկայացնի նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Նախընտրական քարոզարշավը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 1-25-ը։
Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակված են 2025 թվականի հունվարի 26-ին։
Լուկաշենկոն Բելառուսի Հանրապետության առաջին և միակ նախագահն է. նա ղեկավարում է 1994 թվականից մինչև հիմա: