
Կիմա Ավդալյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Կիմա Ավդալյանը։
Կիմա Ավդալյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերներ, այսօրվանից ստանձնում եմ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պարտականությունները»,- գրել է Ավդալյանը:
Կիմա Ավդալյանը 2015-2019 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտություն բաժինը։ 2019-2021 թթ. սովորել և ավարտել է Պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտություն բաժինը։ 2018 թ. սեպտեմբերից-2019 թ. մարտ աշխատել է «Պրոֆիլ մեդիա»-ում՝ որպես փորձագետ։ 2019 թ. օգոստոս – 2022 թ. մարտ աշխատել է «Թերթ Էյ Էմ»-ում՝ որպես վիդեոխմբագիր, այնուհետև՝ վիդեոբաժնի ղեկավար։ 2022 թ. մարտից մինչև 2023թ. մարտ աշխատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում՝ որպես հասարակայնության հետ կապերի փորձագետ։ 2023 թ. մայիսից մինչև 2024 թ. դեկտեմբեր աշխատել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնում՝ որպես ավագ մասնագետ։