Բաժիններ՝

Լոռու մարզում մեծավանցիները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզում։ Առավոտից Տաշիր համայնքի Մեծավան և հարևան 2 բնակավայրի մեծ թվով բնակիչներ, ի նշան բողոքի, փակել էին Տաշիրից-Վրաստանի սահման տանող միջպետական ճանապարհը և պահանջում էին, որ վերջապես Մեծավանից-Տաշիր տանող 8 կմ-ոց ճանապարհահատվածը վերանորոգվի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նմանատիպ քայլի մեծավանցիները գնացել էին նաև երեք ամիս առաջ և այն ժամանակ նրանց կարողացել են համոզել, որ ճանապարհը բացեն, փոխարենը փոքրածավալ վերանորոգման աշխատանքներ են կատարվել։

Երեկոյան բողոքողների մոտ է եկել մարզպետը և խոստացել, որ 1 շաբաթվա ընթացքում ճանապարհը ժամանակավորապես կբարեկարգվի, իսկ գարնանը կապիտալ կնորոգվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս