Բաժիններ՝

«Բացե՛ք «Գոյ»-ի դռները. հայտարարություն

«Գոյ» թատրոնը հայտարարություն տարածել, որում ասվում է.

«Բացե՛ք «Գոյ»-ի դռները»: «Գոյ» թատրոնը տարիներ շարունակ եղել է ձեր թատրոնը՝ մի վայր, որտեղ հնչել է ազատ խոսք, ստեղծվել է նոր գաղափարներ և համախմբել մեր հասարակությունը։ Սա մի վայր է, որտեղ հազարավոր մարդիկ գտել են իրենց հոգևոր և մշակութային «սնունդը», իսկ սերունդները մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո։

Արդեն 8 ամիս է, ինչ մեր սիրելի թատրոնի դռները փակ են։

Մեր մշակութային կյանքի այս կարևոր կետը զրկված է իր բնականոն աշխատանքից, իսկ հասարակությունը՝ շփվելու արվեստի հետ։ Այս տևական ընդմիջումը ոչ միայն մեծ վնաս է հասցնում թատրոնին, այլև վտանգում է մեր հասարակության արժեհամակարգը։

Արվեստն ուժ ունի ՝ միավորելու, զորացնելու և առողջ հասարակություն ստեղծելու։ «Գոյ» թատրոնի փակ դռները խաթարում են այդ գործընթացը։ Մենք չենք կարող թողնել, որ այն այդպես շարունակվի։

Կոչ ենք անում բոլորին միանալ մեր պայքարին՝ պահանջելու, «Բացե՛ք «Գոյ»-ի դռները»։

Այս պայքարը միայն թատրոնի համար չէ. սա պայքար է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են, որ արվեստն ու մշակույթը մեր կյանքի անբաժան մասն են։

Աջակցեք, բարձրաձայնեք, միացեք։

Թող թատրոնը կրկին ապրի, իսկ նրա դռները բաց լինեն բոլորի համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս