Բաժիններ՝

Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժնում և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուրջյան փողոցի թիվ 6/6 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի 12-րդ հարկից աշխատակիցն ընկել է հորանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դին փրկարարները հատուկ ճոպաններով դուրս են բերել և պատգարակով մոտեցրել դիատարին։

Տեղում պարեկներն ու ոստիկանները պարզել են, որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի էր, ով աշխատում էր նշված շինարարությունում՝ որպես բանվոր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031