Հայաստանն ու Սլովակիան պայմանավորվել են խթանել համագործակցությունը բոլոր ոլորտներում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Սլովակիայի իր գործընկերոջ՝ Յուրայ Բլանարի հետ:

Այս մասին ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: ‹‹Լավ հնարավորություն՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպելու Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարի հետ:

Պայմանավորվել ենք խթանել Հայաստան-Սլովակիա համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ հաշվի առնելով նաև Եվրոպական միության հետ Հայաստանի խորացող գործընկերությունը››,-իր գրառման մեջ նշել է Միրզոյանը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև ՀՀ շահագրգռվածությունը՝ տարածաշրջանային կայունության և խաղաղության նկատմամբ, ինչն արտացոլված է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031