Բաժիններ՝

Երևանի քաղաքապետարանը «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ է փնտրում

Երևանի քաղաքապետարանը ավտոբուսի վարորդներ է փնտրում։ Քաղաքային իշխանությունն այդ մասին հայտարարություն է տարածել։

Նշվում է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող անձանց՝ շարժակազմերի վարորդների թիվը համալրելու համար։

Քաղաքապետարանը հիշեցրել է վարորդների «մաքուր» աշխատավարձերը՝ «ՄԱՆ»-ի վարորդները ստանում են 401.500 դրամ, «Ժոնգ Տոնգ»-ինը՝ 309.500 դրամ, «Գազել Սիթի»-ի վարորդները՝ 219.500 դրամ։

Հիշեցնենք, որ երեկ Երևանում ավտոբուսների վարորդները եգործադուլ էին հայտարարել՝ պահանջելով վերանայել իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները։
Քաղաքապետարանը հայտարարեց, որ, ըստ օրենքի, վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031