
Հանրապետության տարածքում տիրող ճանապարհային վակխանալիան ցույց է տալիս օրվա իշխանության ողջ մերկությունն ու հմայքը. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրապետության տարածքում տիրող ճանապարհային վակխանալիան ցույց է տալիս օրվա իշխանության ողջ մերկությունն ու հմայքը: Նման անտերխանա բարդակին ոչ մի արդարացում ու պարզաբանում չի կարող լինել, քանի որ հանրապետության ողջ տարածքում ճանապարհային քաոս է ու դրա պատասխանատուներին բոլորդ գիտեք:
Փաստացի չկան մաքրված ճանապարհներ, մարդիկ մնացել են մայրուղիների ամենատարբեր հատվածներում, ձյան շերտը մաքրված չէ, չկա մաքրող տեխնիկա և իրականացվող աշխատանքներ: Եվ սա այն դեպքում, երբ մեկ շաբաթից ավել հայտարարվում է, որ սպասվում է ձյուն:
Ասենք մայիսը չի, որ զարմանաս ու պատրաստ չլինես նման ձյան, էսա դեկտեմբերն ա:
Տարածքային կառավարման նախարարություն կոչված ցեխը մենակ կարողանում է սուբվենցիայով փող մուրա, մուրացկանի դեմքով գնա ու վիզ ծռի, բայց իր բուն գործառույթներն իրականացնելիս զրո է: Ճանշինների մասին էլ՝ չխոսեմ, որ մենակ լավ փող են լվանում, իսկ մաքրման տարրական աշխատանք իրականացնում ըստ հավեսի: Էդ ձեր սիրելի ասֆալտը, որ փռում եք, պիտի մի քիչ էլ տեր ըլնեք, որ մի քիչ դիմանա, մենակ լափելով չի»: