Բաժիններ՝

Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

: 112 տարեկանում վախճանվել է աշխարհի ամենատարեց տղամարդը՝ բրիտանացի Ջոն Ալֆրեդ Թինիսվուդը: Այս մասին հաղորդում է The Mirror պարբերականը՝ հղում անելով նրա ընտանիքին։

Ապրիլին «Գինեսի ռեկորդների գիրքը» 111-ամյա Թինիսվուդին ճանաչել էր ամենատարեց տղամարդը ներկայում ապրողներից։ Թինիսվուդն աշխարհի ամենատարեց մարդ էր ճանաչվել, երբ ապրիլին 114 տարեկանում մահացել էր նախորդ տիտղոսակիր Խուան Վիսենտե Պերես Մորան։

Օգոստոսին Թինիսվուդը նշել էր իր ծննդյան 112-ամյակը։ Նա մահացել է նոյեմբերի 25-ին, անգլիական Սաութփորթ քաղաքի տարեցների տանը։ Նա ունի դուստր, չորս թոռ և երեք ծոռ։

Թինիսվուդը ծնվել է Լիվերպուլում, 1912 թ. օգոստոսի 26-ին, «Տիտանիկ»-ի խորտակումից մի քանի ամիս անց։ Ըստ The Guardian-ի՝ նրա կյանքի ընթացքում Մեծ Բրիտանիայում փոխվել է 24 վարչապետ։ Թինիսվուդը նաև ամենատարեց ողջ մնացած տղամարդն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններից:

Անգլիական Սաութփորթ քաղաքի տարեցների տան աշխատակիցները տղամարդուն նկարագրել են որպես հայտնի շատախոս: Թինիսվուդի խոսքով՝ երկարակեցության հարցում իր բախտը պարզապես բերել է։ Առողջ մնալու նրա գլխավոր խորհուրդը չափավորության պահպանումն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս