Բաժիններ՝

ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է Հյուսիսային Կորեայի հետ ռազմական համագործակցության ընդլայնման մասին

Մոսկվայի և Փհենյանի միջև համագործակցությունը ռազմական ոլորտում ակտիվորեն ընդլայնվում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը ԿԺԴՀ պաշտպանության նախարար Նո Գվան Չհոլի հետ Փհենյանում կայացած բանակցություններում։

«Այսօր Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև բարեկամական կապերն ակտիվորեն ընդլայնվում են բոլոր ուղղություններում, ներառյալ ռազմական համագործակցության: Մենք տրամադրված ենք իրականացնելու բարձր մակարդակով ձեռք բերված բոլոր համաձայնությունները», – Բելոուսովի խոսքերն է մեջբերում ՏԱԱՍ-ը:

ՌԴ պաշտպանության նախարարն իր համոզմունքն է հայտնել, որ «այսօրվա բանակցությունները կծառայեն պաշտպանական ոլորտում ռուս-կորեական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը»։

Անդրեյ Բելոուսովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրն ուղղված է Հյուսիսարևելյան Ասիայում նոր պատերազմի ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև պետք է հիմք դնի եվրասիական անվտանգության նոր համակարգի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս