
«HSBC Հայաստանը» դարձավ «Արդշինինվեստբանկ»

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն ավարտեց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ («HSBC Հայաստան») 100 % բաժնեմասի ձեռքբերման գործընթացը:
Այդ մասին ընկերությունն այսօր հայտարարություն է տարածել։
«Գործարքի վերջնականացման և ինտեգրացիայի մոտ 10 ամիս տևած աշխատանքներից հետո HSBC Հայաստանն այսօր վերանվանվել է «Արդշինինվեստբանկ»,– ասված է հաղորդագրության մեջ:
«Արդշինբանկից» նշում են, որ դեկտեմբերի 2–ից արդեն պաշտոնապես կդիմավորի HSBC Հայաստանի հաճախորդներին` պայմանների և ծառայությունների պահպանմամբ, ինչպես նաև բազմաթիվ արտոնությունների ավելացմամբ: