Մենք կհասնենք կայունության․ Տիկնիզյանը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մասին
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը վստահ է՝ Հայաստանի հավաքականը կարող է հասնել կայունության։ Այս մասին ֆուտբոլիստն ասել է Metaraitings.ru-ին տված հարցազրույցում։
«Ավելի կայուն և լավ խաղալու համար մեզ կառուցված համակարգ է հարկավոր։ Պետք է լինեն պահանջներ և այդ պահանջները կատարողներ։ Վստահ եմ, որ ընտրական խաղերում մենք կհասնենք դրան՝ նոր, մշտական մարզչական շտաբի գլխավորությամբ։
Դրանից հետո մեր արդյունքները, տա Աստված, կբարելավվեն»,- ասել է Տիկնիզյանը։