Ուշագրավ բացահայտում. 2024 թ. առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանը Վրաստանի տարածքով Թուրքիա է արտահանել 60 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա. Վահե Դավթյան

Քաղաքական գիտություններ դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վրացական պաշտոնական վիճակագրությունն ուսումնասիրելիս՝ բացահայտեցի մի չափազանց հետաքրքիր տվյալ:

2024 թ. առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանը Վրաստանի տարածքով Թուրքիա է արտահանել 60 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա:

Առայժմ բարդ է ասել՝ ինչ գործարք է սա:

Արդյո՞ք խոսքը գնում է հայ-թուրքական սվոփային գործարքի մասին, թե՞ ոչ:

Առաջին մոտեցմամբ կարող եմ ենթադրել, որ այս գործարքի կողմ է հանդես գալիս Հայաստանի կառավարության կողմից լիցենզավորված էլեկտրաէներգետիկ թրեյդեր-կազմակերպություններից մեկը (կամ մի քանիսը), ինչը լիովին տեղավորվում է շուկայի ազատականացման ծրագրի մեջ (հիշեցնեմ, որ 2022 թ.-ի փետրվարի 1-ից մեկնարկել է Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատականացումը):

Իհարկե, 60 մլն կՎտ.ժ-ը բավականին փոքր ցուցանիշ է, բայց հաշվի առնելով արտահանման ուղղությունը՝ անգամ 1 կՎտ.ժ-ը ձեռք է բերում կարևոր գեոտնտեսական նշանակություն:

Տվյալ հարցը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի:

Առաջիկայում կփորձեմ հնարավորինս մանրամասն անդրադառնալ դրան»:

Տեսանյութեր

Լրահոս