Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում է կայացրել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հրապարակվել է 124 երկրի ցանկ, որտեղ Նեթանյահուն չի կարող մեկնել։ Այդ երկրներն են՝ Գերմանիա, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Իտալիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Նիգերիա, Քենիա, Ճապոնիա, Հարավյաին Կորեա, Ավստրալիա, Բրազիլիա, Մեքսիկա և այլն։

Ուշագրավ է, որ այդ երկրների ցանկում Թուրքիան և մի շարք այլ մահմեդական երկրներ ներառված չեն։ Դրա պատճառն այն է, որ Թուրքիան Միջազգային քրեական դատարանի անդամ երկիր չէ, չի ստորագրել ու չի վավերացրել Հռոմի ստատուտը։

Հիշյալ ցանկում Թուրքիայի բացակայությունը սոցցանցերում մեծ աղմուկ առաջացրել։ Օգտատերերը մեկնաբանություններ են արել՝ դժգոհելով, թե ինչու Թուրքիան չկա այդ ցանկի մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930