Բաժիններ՝

«Տոկատ»-ի պրեմիերան՝ Աննա Քալաշյանի և Հայկ Մելքիյանի մեկնաբանությամբ

Պարարվեստում իր մասշտաբային մտածողությամբ աչքի ընկնող խորեոգրաֆ Ասատուր Քալաշյանը, ով իր հոգու խորքում վաղուց խմորել էր Արամ Խաչատրյանի «Տոկատ»-ի բեմադրությունը, փնտրում էր արվեստի գաղափարակից՝ այն իրականացնելու նպատակով: Նրա որոնումները առաջնորդեցին դեպի դաշնակահար Հայկ Մելիքյան. արվեստագետ, որի մատերի ներքո երաժշտությունը մոգական ուժ է ստանում։ Մելիքյանի վիրտուոզ կատարումը, ինչպես արվեստի փայլող մունետիկ, դարձավ Քալաշյանի ստեղծագործական տեսլականի հիմքը։

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում, որտեղ ժամանակը կանգ է առնում, և իրականությունն ու երազանքը միահյուսվում են, այս երկու արվեստագետների համագործակցությունը ծնեց նոր ձևաչափ, որի հաջորդ անկյունաքարը դարձավ անզուգական պարուհի Աննա Քալաշյանը՝ նման մոլորակի վրա ընկած երկնաքարի՝ տարրերային, անսպասելի ու նրբագեղ։ Եվ ահա նրանց համատեղ աշխատանքը, միավորելով երաժշտությունն ու պարը, ստեղծեցին մի ամբողջականություն, որտեղ 2 արվեստագետներ՝ դաշնակահար և պարուհի , ներկայանում են արվեստի իրենց ոլորտի պատասխանատվությամբ ու նվիրումով:

Այս բեմադրությունը, ինչպես Բոդլերի «Չարի ծաղիկները», բացահայտում են մարդկային հոգու խորքերը՝ ներկայացնելով այն գեղեցկությունը, որը թաքնված է մթության մեջ։

Քալաշյանի և Մելիքյանի համագործակցությունը, ինչպես երկու հակադիր ուժերի միավորում, ստեղծում են մի ստեղծագործություն, որը արտացոլում է արվեստի էությունը՝ իր բոլոր հակասություններով:

Օպերատոր Արթուր Օրդոյանի պրոֆեսիոնալ աչքը յուրաքանչյուր շարժում և հնչյուն փոխանցում է դիտողին՝ ստեղծելով ապրում ու ցնծություն։ Մոնտաժի վարպետ Աքսել Թահմասյանի շնորհիվ էլ տեսահոլովակը ձեռք է բերում հոսունություն և ռիթմ, որը համահունչ է երաժշտության և պարի դինամիկային։

Հատկանշական է պրոդյուսեր Ալեքսանդր Պլատոյի հետևողական ու քննադատական աշխատաքնը, որի արդյունքում նախագիծը մի ուրիշ թափ ու բարձրություն է հավաքել: Սևակ Սողոմոնյանի իրականացրած դիզայնական աշխատանքը ամբողջացրել է տեսահոլովակի վիզուալ կոնցեպտը, մարդամոտ ու դուրեկան դարձրել տեսահոլովակը դեռ չդիտած հանդիսականի համար:

Այս նախագծի իրականացման համար հատուկ շնորհակալության է արժանի օպերային թատրոնի ողջ անձնակազմը՝ ի դեմս տնօրեն Կարեն Դուրգարյանի, ում աջակցությունը և նվիրվածությունը առանցքային դեր են խաղացել այս արվեստի գործի ստեղծման համար։

«Տոկատ» տեսահոլովակը ոչ միայն հարգանքի տուրք է Արամ Խաչատրյանի ստեղծագործությանը, այլև նոր շունչ է՝ դասական արվեստում՝ ներկայացնելով այն ժամանակակից վիզուալ արտահայտչաձևերով։

Դեկտեմբերի 8ին, ժամը 13:00-ին Ա. Խաչատրյան հաերգասրահի ճեմասրահում է տեղի ունենալու Աննա Քալաշյանի և Հայկ Մելքիյանի մեկնաբանությամբ «Տոկատ»-ի պրեմիերան:

Նկարահանումը տեղի է ունեցել ամիսներ առաջ, ուստի և՛ արտիստները, և՛ արվեստասերները անհամբերությամբ են սպասելու այս իրադարձությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս