Բաժիններ՝

Որքան կարժենա Երևանի տրանսպորտի ուղեվարձը 2025 թ․ հունվարի 1-ից. Sputnik Արմենիա

Երևանում հունվարի 1-ից մեկանգամյա տոմս գնելու պարագայում տրանսպորտի գինը կթանկանա 200%-ով` 300 դրամ։

Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում։

Համեմատաբար շահավետ է տարեկան փաթեթը, որից օրական 2 անգամ օգտվելու դեպքում ուղևորավարձը կկազմի 120.5 դրամ։

ՍպուտնիկԱրմենիան հիշեցնում է, որ Երևանի քաղաքային տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձինք, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածները և բազմազավակ ընտանիքների ծնողները:

Զեղչեր կգործեն թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս