Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» 300 տարի առաջ ընդօրինակված ձեռագիրը նվիրաբերվեց Մատենադարանին

Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր հիշարժան և պատմական օր էր բժշկական համալսարանի համար.

Բոլորդ այսօր կազմեցիք մի երևույթի մաս, որը, դեմքով միտված լինելով ապագային, այնուամենայնիվ, ապացուցեց, որ իր արմատները, հիմքերը այնքան ամուր են, այնքան հուսալի, որ որևէ տեսակի նոր տեխնոլոգիաները չեն կարող բժշկի գթասրտությանն ու մեծահոգությանը փոխարինել:

Ձեր այսօրվա քայլը, ոգեշնչված լինելով մեր գործընկեր «Կերոն» հիմնադրամի կողմից նախաձեռնված բժշկական համալսարանում նորաստեղծ գրադարանով,

Մատենադարանին նվիրաբերել միջնադարյան մեծանուն բժշկապետ, աշխարհահռչակ Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» մասունքը:

Այս քայլը կարող է դառնալ ոչ միայն օրինակելի, այլև բարի ավանդույթ մեր այլ բուհերի ուսանողների համար:

Արհեստական բանականությունը չի կարող փոխարինել այն ոգեշնչմանը, որը ձեզնից յուրաքանչյուրի մեջ այսօր տեսա: Ես հպարտ եմ ձեզանով, երբեք այսպես չեմ հպարտացել, ինչպես այսօր, երբեք այսպիսի հուսալիություն չեմ զգացել, ինչպես այսօր:

Յուրաքանչյուրդ միասին կարողացաք իրականացնել բոլորիս չարտահայտված երազանքը: Այո՛, դո՛ւք արժանի ապագան եք Մատենադարանի, արժանի ապագան եք հայ ժողովրդի:

Տեսանյութեր

Լրահոս