Թրամփը թուրքական բանակում ծառայած բժիշկ Օզին առաջադրել է ԱՄՆ Առողջապահության նախարարության բաժնի ղեկավարի պաշտոնում
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ հայտնի սրտային վիրաբույժ, ցերեկային հեռուստատեսային շոուի վարող, ծագումով թուրք բժիշկ Մեհմեդ Օզին առաջադրել է Medicare և Medicaid Services կենտրոնների ղեկավարի պաշտոնում, հայտնում է CBS News-ը։
Գործակալությունը ենթարկվում է Առողջապահության նախարարության և սոցիալական ծառայություններին և համակարգում է Medicare ծրագիրը, Medicaid ծրագրի դաշնային մասը, Երեխաների առողջության ապահովագրության ծրագիրը և առողջության ապահովագրության դաշնային շուկան:
ավելի վաղ Թրամփը Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարի պաշտոնում առաջադրել էր Ռոբերտ Քենեդի կրտսերի թեկնածությունը։ Երկու պաշտոններն էլ պահանջում են Սենատի հաստատում:
«Ամերիկան բախվում է առողջապահական ճգնաժամի, և հնարավոր է՝ Ամերիկան նորից առողջացնելու ունակ Օզից ավելի որակավորված և ընդունակ բժիշկ չկա», – ասված է Թրամփի հայտարարության մեջ: Թրամփն Օզին համարում է ականավոր բժիշկ է, սրտի վիրաբույժ, գյուտարար, որը տասնամյակներ շարունակ եղել է առողջ ապրելակերպի առաջնագծում»: ԱՄՆ նորընտիր նախագահը նշել է, որ Օզը կաշխատի Քենեդիի հետ:
2022 թվականին Օզն առաջադրվել էր ԱՄՆ Սենատ, սակայն պարտվել է դեմոկրատ Ջոն Ֆեթերմանին։
Այդ ժամանակ թուրքական ծագումով թեկնածուի անվան շուրջ իսկական սկանդալ բարձրացավ ։ Քննադատները նրան մեղադրում են իր պատմական հայրենիքի՝ Թուրքիայի հետ սերտ կապեր ունենալու մեջ՝ հայտարարելով, որ Օզի թեկնածությունը սպառնում է ԱՄՆ ազգային անվտանգությանը:
Օզը ծնվել է ԱՄՆ-ում, բայց ունի նաև Թուրքիայի քաղաքացիություն, ծառայել է թուրքական բանակում և քվեարկել 2018 թվականի ընտրություններում: Այն ժամանակ նա հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում ինքը կհրաժարվի Թուրքիայի քաղաքացիությունից։