Բաժիններ՝

Ըմբիշ Սարգիս Բեգոյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի արծաթե մեդալակիր

Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը 6-րդ մեդալն է նվաճում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության մեկնարկային օրը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Սարգիս Բեգոյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում մրցեց ԿԺԴՀ-ն ներկայացնող Կիմ Կվանգի հետ: Հայ ըմբիշը զիջեց 4։8 հաշվով և դարձավ ԱԱ-ի փոխչեմպիոն:

Ավելի վաղ Զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր էին դարձել Սուրեն Աղաջանյանը ու Գասպար Տերտերյանը, բրոնզ էին նվաճել Հրաչյա Պողոսյանը, Աշոտ Խաչատրյանը, Էլեն Բաբաջանյանը դարձել էր արծաթե մեդալակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս