Կաթնաշոռի նմանվող մասսան է, որոնք սուր բորբոքման ժամանակ դառնում են թարախային, իսկ առողջանալուց հետո այդպես մնում են։ Քրոնիկ տոնզիլիտի վիզուալ ցուցանիշներից մեկը հենց այդ գնդիկներն են, որոնց դեպքում բժիշկն ասում է, որ այստեղ հեռացման ենթակա նշիկներ են։
Դդմի սերմերը կարող են նվազեցնել բորբոքումն օրգանիզմում, ծառայել որպես մանրաթելերի և հակաօքսիդանտների հարուստ աղբյուր և նորմալացնել արյան ճնշումը: Այս մասին Healthnews-ին ասել է բրիտանացի թերապեւտ Քեթրին Հայաթը։
Սննդակարգի մեջ ընկույզը նվազեցնում է սրտի իշեմիկ հիվանդության, սրտի կաթվածի և քաղցկեղի զարգացման ռիսկերը։ Այս մասին խոսել է էնդոկրինոլոգ, Invitro-ի բժշկական փորձագետ Սվետլանա Շոկուրը։
Կարտոֆիլը հազվադեպ է ներառվում օգտակար մթերքների շարքում: Սովորաբար այն համարվում է օսլա պարունակող և կալորիական սնունդ: Իրականում կարտոֆիլը պարունակում է 164 կկալ, 0.2 գրամ ճարպ, 0 գրամ խոլեստերին, 37 գրամ ածխաջուր, 4.7 գրամ բջջանյութ և 4.3 գրամ սպիտակուց: